Չինաստանում «Լեկիմա» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի
Չինաստանում «Լեկիմա» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի

Չինաստանում «Լեկիմա» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի: Եվս 17 մարդ համարվում է անհետ կորած: Ուժգին աղետը վրա էր հասել Չինաստանի արևելյան մասում՝ շաբաթը:

«Լեկիմա» թայֆունի հետևանքով ամենաշատ զոհ եղել է Ջեձիանիի նահանգում:

Աղետը զուգակցվել է ուժգին անձրևով, որին հետևել է ջրհեղեղ: Մոտ մեկ միլիոն մարդ ստիպված է եղել լքել աղետի գոտին: Աղետի հետևանքով հասցված վնասի չափը տեղի կառավարությունը գնահատում է 2,1 միլիարդ դոլլար: