Չենք ընտելանա քաղաքականությանը, որը Ռուսաստանն այստեղ վարում է 2008 թվականից, չենք դադարեցնի խաղաղ պայքարը և առավել կհզորանանք. Քեթևան Ցիխելաշվիլի
Չենք ընտելանա քաղաքականությանը, որը Ռուսաստանն այստեղ վարում է 2008 թվականից, չենք դադարեցնի խաղաղ պայքարը և առավել կհզորանանք. Քեթևան Ցիխելաշվիլի

Քաղաքականությունը, որը Ռուսաստանն այստեղ վարում է 2008 թվականից, չի ունենա որևէ հեռանկար: Մենք դրան չենք ընտելանա, չենք կոտրվի և առավել կհզորանանք, չենք դադարի խաղաղ պայքարը,- այս մասին հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին՝ Քարելիի մունիցիպալիտետի Ատոց գյուղում, որտեղ ռուս զինվորականները վերսկսել է սահմանազատման աշխատանքերը:

Ցիխելաշվիլին զրուցել է տեղի բնակչության հետ և ամոթալի անվանել քաղաքականությունը, որն իրականացնում է Ռուսաստանը:

Քարելիի մունիցիպալիտետի Ատոց գյուղում ռուս զինվորականները առավոտյան կրկին հայտնվել են: Նրանք տարածքում մոնտաժում են մետաղյա ձողեր:

Այս պահի դրությամբ, մոնտաժվել է մոտ 50 մետաղյա ձող:

Գյուղի մի հատվածում փշալարերն անցկացվել էին 2008 թվականից հետո, իսկ այժմ ձողեր են մոնտաժվում մնացած պարագծով:

Տեղի բնակիչները կասկածում են, որ ձողերի մոնտաժումից հետո կտեղադրեն ցանկապատ:

Վրաստանի պետական անվտանգության ծառայության տեղեկությամբ, Ատոց գյուղի հարակից տարածքում ընթանում է անօրեն սահմանազատման գործընթաց: Փաստին արձագանքում է նաև Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, որը կոչ է անում Ռուսաստանին, դադարեցնել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված անօրեն գործողությունները: