Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի

Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 135-ի: Լիբանանի առողջապահության նախարարության փոխանցմամբ, տուժել է 5000 մարդ: Ավելի քան 100 մարդ համարվում է անհետ կորած:

Որոնողափրկարարական գործողությունն ընթանում է անդադար ռեժիմում: Ֆրանսիայի դատախազությն տվյալներով, տուժել է Ֆրանսիայի 21 քաղաքացի:

Պայթյունի ալիքն անօթևան է թողել ավելի քան 300 000 մարդու: Լիբանանի նախագահ Միշել Աունիի հայտարարությամբ, պայթյունի պատճառ է դարձել 2750 տոննա ամոնիումի նիտրատը, որը պահվում էր անվտանգության նորմերի խախտմամբ: