Բելառուսում, ուսանողների կողմից կազմակերպված ցույցին ձերբակալվածների թիվը հասել է 200-ի
Բելառուսում, ուսանողների կողմից կազմակերպված ցույցին ձերբակալվածների թիվը հասել է 200-ի

Բելառուսում, ուսանողների կողմից կազմակերպված ցույցին ձերբակալվածների թիվը հասել է 200-ի: Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, նրանց թիվը կարող է աճել:

Ձերբակալվածները մեղադրվում են չարտոնված ցույցին մասնակցելու մեջ: Ցուցարարների մեծ մասը դատապարտվել է մեկ օրյա ազատազրկման:

Բելառուսում բողոքի ալիքը սկսվել է օգոստոսի 9-ին: Բնակչությունը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները և պահանջում է կրկնակի ընտրությունների անցկացում: