Բաթումիի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն հեռացել է պաշտոնից
Բաթումիի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն հեռացել է պաշտոնից

Բաթումիի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն հեռացել է պաշտոնից: Կոմախիձեն պաշտոնաթողության ստույգ պատճառների մասին չի խոսում և ասում է, որ որոշումը կայացրել է ելնելով թիմի հետաքրքրություններից:

Նրա հայտարարությամբ, իր հետ միասին պաշտոնից սեփական ցանկությամբ հեռանում է նաև փոխքաղաքապետ Ջաբա Տուղուշին: Փոխքաղաքապետի պաշտոնում նա նշանակել է Աջարիայի կառավարության ապարատի ղեկավար, Արչիլ Չիքովանիին, հենց նա կկատարի քաղաքապետի պարտավորությունները:

Լաշա Կոմախիձեն չի մանրամասնում, թե որտեղ է շարունակելու իր գործունեությունը, սակայն ասում է, որ ունի բազմաթիվ առաջարկություններ և սեփական տեղը տեսնում է միջազգային կազմակերպություններում և ոչկառավարական հատվածում: