«Ազգային շարժման» նախագահության թեկնածուներ են անվանվել Նիկա Մելիան և Լևան Վարշալոմիձեն
«Ազգային շարժման» նախագահության թեկնածուներ են անվանվել Նիկա Մելիան և Լևան Վարշալոմիձեն

«Ազգային շարժման» նախագահի թեկնածուներ են անվանվել Նիկա Մելիան և Լևան Վարշալոմիձեն: Թեկնածուների առաջադրման մասին որոշումը կայացվել է կուսակցության քաղաքական խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ:

Առաջադրված թեկնածուներից մեկին կընտրեն կուսակցության համագումարում:

«Առաջիկա օրերին, հավանաբար ամսվա վերջին տեղի կունենա կուսակցության համագումարը, որտեղ կհաստատվի «Ազգային շարժման» նոր նախագահը: Ընտրությանը կմասնակցեն մեր տասնյակ հազարավոր կողմնակիցները, կուսակցության անդամները և դա տեղի կունենա էլեկտրոնային ձևով: Մեր բոլոր աջակիցները կկարողանան էլեկտրոնային ձևով աջակցել իրենց ուզած թեկնածուին: Առաջին անգամ է այդպես նախագահ ընտրվում: Քաղաքական խորհրդի նիստում առաջադրվել են մի քանի թեկնածուներ և ի վերջո պարզվել է երկու թեկնածու: Դրանք են Նիկա Մելիան և Լևան Վարշալոմիձեն»,- հայտարարել է «Ազգային շարժման» անդամ Զաալ ՈՒդումաշվիլին: