«Ազգային շարժման» կողմից պատերազմի հետ կապված դիտողություններն իրոք անհարմար են. Կախա Կալաձե
«Ազգային շարժման» կողմից պատերազմի հետ կապված դիտողություններն իրոք անհարմար են. Կախա Կալաձե

«Ազգային շարժման» կողմից որևէ մեկի նկատմամբ պատերազմի հետ կապված դիտողություններն իրոք անհարմար են,- այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն լրագրողներին, ի պատասխան Սալոմե Զուրաբիշվիլու հայտարարությունների մասին հարցին:

Նրա խոսքով, Սալոմե Զուրաբիշվիլու արտահայտությունները, որի պատճառով նրան քննադատում են, համատեքստից դուրս է լուսաբանվում:

«Հնարավոր է, որ տիկին Սալոմեն վրացերեն այնպես չի խոսում, ինչպես մեզանից յուրաքանչյուրը և դա նորմալ է, քանի որ Սալոմե Զուրաբիշվիլին ծնվել, մեծացել և ապրել է Ֆրանսիայում: «Ազգային շարժման» կողմից որևէ մեկի նկատմամբ պատերազմի հետ կապված դիտողություններն իրոք անհարմար են, քանի որ այն, ինչ «Ազգային շարժումն» արեց իշխանությունում լինելու ժամանակ 2008 թվականին, ուղղակի աղետալի է: Բոլորս լավ գիտենք թե ինչ հետևանք ունեցավ դա, կորցրած տարածքներ, զոհված խաղաղ բնակչություն, զոհված հերոսներ և այլն, չեմ ցանկանում շարունակել»,- հայտարարել է Կախա Կալաձեն:

Ինչ վերաբերում է սոցիալական ցանցում Սալոմե Զուրաբիշվիլու դեմ խնդրագրին, Կախա Կալաձեն այն կապում է «Ազգային շարժման» հետ: