Այսպես կոչված նախագահական ընտրությունները Աբխազիայի տարածաշրջանի անօրեն բռնազավթման և փաստացի գրավման կողմ դրված քայլերի օրինականացման հերթական անարդյունք փորձ է. Վրաստանի արտգործնախարարություն
Այսպես կոչված նախագահական ընտրությունները Աբխազիայի տարածաշրջանի անօրեն բռնազավթման և փաստացի գրավման կողմ դրված քայլերի օրինականացման հերթական անարդյունք փորձ է. Վրաստանի արտգործնախարարություն

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը, բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանում այսպես կոչված նախագահական ընտրությունների վերաբերյալ տարածում է հայտարարություն, որում նշված է, որ դա Աբխազիայի տարածաշրջանի անօրեն բռնազավթման և փաստացի զավթելու կողմ իրականացրած քայլ է:

Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային հանրությանը, համապատասխան գնահատական տալ և միջոցներ ձեռնարկել բռնազավթված տարածքում ընթացող անօրեն գործընթացները դադարեցնելու համար:

«Արտաքին գործերի նախարարությունը արձագանքում է բռնազավթված Աբխազիայի տարածաշրջանում այսպես կոչված նախագահական ընտրությունների անցկացմանը, որպես Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված հերթական անօրեն գործողություն:

Այն ֆոնին, երբ Աբխազիայի տարածաշրջանից էթնիկ բնաջնջման արդյունքում վտարված է հարյուր հազարավոր մարդ և տեղում իրավիաճկը վերահսկում է բռնազավթիչ ուժը, բնական է այսպես կոչված ընտրությունները չեն ունենա որևէ իրավական արդյունք, և դա  ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և սկզբունքներին:

Ակնհայտ է, որ այսպես կոչված նախագահական ընտրությունները իրենից ներկայացնում են Աբխազիայի տարածաշրջանում իրականացրած էթնիկ զտման և ապօրինի բռնազավթման ուղղությամբ իրականացրած հերթական քայլ: Միջազգային հանրությունը երբեք չի հանդուրժի Վրաստանի ինքնիշխան սահմանների բռնի ուժով փոխելու փորձին, կոնկրետ  Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող անօրինական քայլերին,  փշալարեր անցկացնելուն և մարդու հիմնարար իրավունքների խախտմանը:

Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը, հարգել ստանձնած պարտավորությունները, կատարել 2008 թվականի օգոստոսի 12-ի Եվրամիության միջնորդությամբ կնքված հրադադարի պայմանագիրը և ետ վերցնել  բռնազավթված տարածաշրջանների այսպես կոչված անկախության ճանաչման մասին որոշումը:

Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում նաև միջազգային համադաշնությանը համապատասխան գնահատական տալ և միջոցներ ձեռնարկել բռնազավթված տարածքներում ընթացող անօրեն գործողությունները դադարեցնելու համար», – ասված է Վրաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայիտարածաշրջանում այսպես կոչված նախագահական ընտրությունները անց են կացվում այսօր: Ինչպես փոխանցում է բռնազավթիչ ռեժիմը, «նախագահության համար պայքարում է իննը թեկնածու, այդ թվում գործող նախագահ Ռաուլ Խաջիմբան»: Ռուսաստանի կողմից բռնազավթված տարածաշրջանում ընդհանուր առմամբ բացված է 35 ընտրաշրջան և 152 ընտրատեղամաս:

Այսպես կոչված նախագահական ընտրությունները բռնազավթված Աբխազիայում նախատեսվում էր անցկացնել հուլիսի 21-ին, սակայն մայիսին, ընդիմադիր Ասլան Բժանիայի առողջական վիճակի վատթարացման պատճառով, «ընդիմությունը պահանջեց հետաձգել այսպես կոչված քվեարկությունը: Բժանիայի կողմնակիցները պնդում են, որ նրան թունավորվել են: Սա յոթերորդ այսպես կոչված ընտրություններն են, որոնք  անց են կացվում Ռուսաստանի կողմից բռնազավթված  տարածքում: