ATP-ի ամփոփիչ մրցաշար. Ֆեդերերի սկսում է  հաղթանասկով
ATP-ի ամփոփիչ մրցաշար. Ֆեդերերի սկսում է հաղթանասկով

Աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը հաղթանակով է մեկնարկել Լոնդոնում անցկացվող ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարում:

Առաջին տուրում շվեյցարացին 36-ամյա թենիսիստը 2 սեթում հաղթել է ամերիկացի Ջեկ Սոկին՝ 6:4, 7:6: Մրցախաղը տեւել է 1 ժամ 32 րոպե: Մրցախաղի ժամանակ տեղի է ունեցել նաեւ զվարճալի դրվագ: Ջեկ Սոկն անհաջող առաջ է շարժվել դեպի ցանցը և մեջքով շրջվել դեպի մրցակիցը, սակայն Ֆեդերերը կատարել է անհաջող հարված:

Օրվա մյուս խաղում, որը սկսվելու է 15 րոպեից  կմրցեն գերմանացի Ալեքսանդր Զվերեւն ու խորվաթ Մարին Չիլիչը: Նոյեմբերի 14-ին Ֆեդերերը կխաղա այդ մրցախաղի հաղթողի հետ, իսկ Ջեկ Սոկը՝ պարտվողի: