Արտուրո Վիդալի համար մրցաշրջանն ավարտված է
Արտուրո Վիդալի համար մրցաշրջանն ավարտված է

Սեզոնի ավարտին Մյունհենի «Բավարիան» լուրջ հարված է ստացել կիսապաշտպանության գծում:  Չեմպիոնների լիգայի շրջանակում, Արտուրո Վիդալը չի կարողանա օգնել  թիմին Մադրիդի «Ռեալի» դեմ  կիսաեզրափակիչի հանդիպումներում: Ավելին Չիլիացին 2017/2018 թթ.. սեզոնում ընդհանրապես դուրս չի գա խաղադաշտ:

Վնասվածքը նա ստացել է ապրիլի 16-ին, վարժանքների ժամանակ: Ֆուտբոլիստը վնասել է ծունկը:

Չիլիացի ֆուտբոլիստը արդեն վիրահատվել է և պետք է սպասի հաջորդ մրցաշրջանին,-այս մասին գրված  է «Բավարիայի» թվիթերի  էջում :