Առաջին Հանրապետության հրապարակում արգելվել է ավտոմեքենաների տեղաշարժը
Առաջին Հանրապետության հրապարակում արգելվել է ավտոմեքենաների տեղաշարժը

Թբիլիսիում, Առաջին Հանրապետության հրապարակում անցկացվելու է ռեգբիում Վրաստանի և Իտալիայի հավաքականների միջև նախատեսված խաղի ուղիղ հեռարձակումը Ֆլորենցիայից:

Պարեկային ոստիկանության դեպարտամենտի տեղեկությամբ, այդ պատճառով, 06:00-ից մինչև 22:00-ն հրապարակում ավտոմեքենաների տեղաշարժն արգելվել է:

Ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվելու է խաղի ավարտից անմիջապես հետո: