Անգելա Մերկելի այցը Վրաստան պաշտոնապես հաստատվել է
Անգելա Մերկելի այցը Վրաստան պաշտոնապես հաստատվել է

Գերմանիայի դաշնային հանրապետության կանցլերի այցը Վրաստան, երկկողմ հարաբերություններ և երկրի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման օրակարգի հիմնական հարցերն էին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի և Վրաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Փայչի միջև կայացած հանդիպմանը, որը տեղի է ունեցել կառավարության գրասենյակում:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը Գերմանիայի կանցլերի այցը Վրաստան գնահատում է, որպես երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կարևորագույն իրադարձություն:

Մամուկա Բախտաձեն ընդգծել է Գերմանիայի կարևորագույն դերը, Վրաստանի ինստիտուցիոնալ զարգացման գործընթացում:

Հանդիպմանը ուշադրություն է դարձվել՝ առևտրա-տնտեսական կապերի և գերմանական ներդրումների աճի վրա:

Վարչապետը և դեսպանը զրուցել են նաև գալիգ նախագահական ընտրությունների շուրջ: Մամուկա Բախտաձեն նշել է, որ Վրաստանի իշխանությունները այս անգամ ևս ապահովելու են, ընտրությունների՝ ազատ, արդար, թափանցիկ միջավայրում, ժողովրդավարության բարձր չափանիշների համապատասխան անցկացմանը:

Պաշտոնական լրատվությունը տարածել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Պաշտոնապես այցի ամսաթիվը չի նշվում, սակայն առաջին ալիքի լրատվությամբ, հավանաբար այն տեղի է ունենալու օգոստոսի երկրորդ կեսին: