Անգելա Մերկելը ծանոթանալու է բռնազավթված գոտու մոտ առկա վիճակին
Անգելա Մերկելը ծանոթանալու է բռնազավթված գոտու մոտ առկա վիճակին

Վրաստանում այցով գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր այցելելու է բռնազավթված գոտի և տեղի ծանոթանալու առկա վիճակին:

Անգելա Մերկելը հանդիպելու է Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին և նրանցից լսելու տեղեկություն առկա  իրավիճակի շուրջ:

Դրանից հետո, Գերմանիայի կանցլերը ուղևորվելու է Թբիլիսիի միջազգային օդանավակայան, որտեղ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ միասին հանդիպելու է«Արժանի գործընկեր» զորավարժության մասնակից գերմանացի զինծառայողներին:

Անգելա Մերկելը երեկ, երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Գերմանիայի կանցլերը վարչապետ Մամուկա Բախտաձեին հանդիպել է դեռ դեմ առ դեմ, իսկ այնուհետև ընդլայնված ձևաչափում: Հանդիպման ավարտից հետո կայացել է համատեղ մամլո ասուլիս: Երեկ Անգելա Մերկելը հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլու հետ, որից հետո ծաղկեպսակ դրել Վրաստանի միասնության համար պայքարում զոհված հերոսների հուշարձանին: Օրվա ավարտին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Գերմանիայի կանցլերին և կառավարական պատվիրակությունը հյուրընկալել է պաշտոնական ընթրիքի:

Անգելա Մերկելի պաշտոնական այցը Վրաստան կավարտվի այսօր: