ԱՄՆ-ի զորքի եվրոպական հրամանատարությունը տարածում է Վրաստանում ընթացող զորավարժությունների տեսագրությունը
ԱՄՆ-ի զորքի եվրոպական հրամանատարությունը տարածում է Վրաստանում ընթացող զորավարժությունների տեսագրությունը

ԱՄՆ-ի զորքի եվրոպական հրամանատարությունը «Թվիթեր» սոցիալական ցանցում տարածում է Վրաստանում ընթացող «Agile spirit 2019» զորավարժությունների տեսագրությունը:

Ինչպես երևում է կադրում, Վազիանիի ռազմաբազայում անցկացված ուսուցման ժամանակ զինվորները ամերիկյան տարբեր զենքի հետ միասին կիրառում են նաև «Ջավելինների» հրթիռային համալիրները:

ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը Վրաստանին 75 միլիոն դոլլար արժողությամբ երրորդ սերնդի հակատանկային հրթիռային համալիրների փոխանցման որոշումը կայացրել էր 2017 թվականին:

«Agile spirit 2019» բազմազգ զորավարժությունը նախորդ տարիների հետ համեմատ այս տարի ամենամասշտաբայինն է:

Զորավարժություններին ներգրավված է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 14 երկիր:

«Agile spirit 2019» զորավարժությունն սկսվել է հուլիսի 27-ին և ավարտվելու է օգոստոսի 9-ին: