ԱՄՆ-ի դեսպանությունը շնորհավորել է Վրաստանի զինված ուժերին, բանակի հիմնադրման 28 ամյակի առթիվ
ԱՄՆ-ի դեսպանությունը շնորհավորել է Վրաստանի զինված ուժերին, բանակի հիմնադրման 28 ամյակի առթիվ

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը շնորհավորել է Վրաստանի զինված ուժերին, բանակի հիմնադրման 28 ամյակի առթիվ:

«Միացյալ Նահանգները հպարտ է իր ռազմական գործընկերով և ողջունում է ծառայության մեջ գտնվող բոլոր մարդկանց»,-նշված է ԱՄՆ-ի դեսպանատան շնորհավորական ուղերձում:

Ապրիլի 30-ը վրացական բանակի օրն է: Վրաստանի պաշտպանության ուժերը նշում է իր հիմնադրման 28 տարին: 1990 թվականի դեկտեմբերին Վրաստանի հանրապետության գերագույն խորհրդի որոշմամբ, Վրաստանի ներքին գործերի նախարարությունից կազմավորվեց ներքին զորքեր-ազգային գվարդիա: