Ադրբեջանական մամուլի կողմից տարածված տեղեկությունը միտումնավոր է և ուղղված է երկու գործընկեր երկրի միջև հիմնախնդրի արհեստականորեն ստեղծմանը. Վրաստանի ԱԳՆ
Ադրբեջանական մամուլի կողմից տարածված տեղեկությունը միտումնավոր է և ուղղված է երկու գործընկեր երկրի միջև հիմնախնդրի արհեստականորեն ստեղծմանը. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքում է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի կողմից տարածած տեղեկությանը:

Գերատեսչությունում ասում են, որ տարածվել է ապատեղեկատվական հրապարակում, որը պարունակում է բազմաթիվ անճշտություններ:

Խոսքը վերաբերում է ադրբեջանական «Հաքին» գործակալության կողմից տարածած տեղեկությանը, իբր մինչև հուլիսի 12-ը մի քանի օր շուտ Հայաստանում Սերբիայից հայտնվել են տարբեր տրամաչափի ականանետեր, որոնք տեղափոխվել են Վրաստանի տարածքով: Հրապարակումը գրում է նաև, որ սոցիալական ցանցերում տարածված տեղեկության համաձայն, այդ օրերին Ռուսաստանից Հայաստան  «Կամազ» մակնիշի բեռնատարներով ներմուծվել է ռազմական տեխնիկա, որոնք Հայաստանում են հայտնվել Վրաստանով:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունում ասում են, որ նշված հոդվածը կրում է միտումնավոր բնույթ և ուղղված է երկու ռազմավարական գործընկեր երկրների միջև խնդիր ստեղծելուն:

«Ցավալի է, որ ադրբեջանական, կարծես լուրջ ինտեռնետ հրապարակումը փաստերը նկարագրում է ոչօբյեկտիվ և փորձում են հասարակությանը մտցնել թյուրիմացության մեջ, ինչպես նաև ստվեր գցել վրաց-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և բարեկամության վրա: Մենք մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ Վրաստանն ու Ադրբեջանը կապված են ռազմավարական գործընկերությամբ և երկու ժողովուրդների միջև երկարամյա բարեկամությամբ:

Երկու երկրներն էլ կարևոր դեր են խաղում տարածաշրջանում, այդ թվում միասին իրականացնում են տարածաշրջանային և միջազգային շատ կարևոր նախագծեր»,- ասված է Վրաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ: