117 կողմ - երեք դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը հաստատել է ընտրական համակարգի վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները
117 կողմ - երեք դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը հաստատել է ընտրական համակարգի վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները

117 ձայնով խորհրդարանը հաստատել է ընտրական համակարգի փոփոխման նպատակով պատրաստված սահմանադրական փոփոխությունները: Փոփոխություններին դեմ է քվեարկել երեք պատգամավոր:

Քվերակությանը չեն մասնակցել «ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» կուսակցությունները:

Սահմանադրական նախագծի նախատեսմամբ, 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով – խորհրդարանում կընտրվի 120 անդամ համամասնական և 30 անդամ՝ մեծամասնական ընտրական համակարգով:

Փոփոխություններով կսահմանվի, որ համամասնական ընտրությունները անց են կացվելու մեկ տոկոսանոց պատնեշի պայմաններում և ընտրական միավորումների պատնեշը կսահմանվի մեկ տոկոսով և միավորում մտնող կուսակցությունների արտադրյալով:

Նախագծով, չբախշված մանդատները, նմանի առկայության դեպքում, հավասարապես բաժանվելու է ամենից շատ տեղ ունեցող կուսակցության և ընտրական միավորման վրա: Նախագծով նախատեսվում է նաև այսպես կոչված փականը:

Օրինագծով նաև սահմանվում է այն, որ մինչև 2024 թվականի, արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում, կգործի ներկայացված սահմանադրական օրինագծով սահմանված ժամանակավոր ընտրական համակարգը: