Սահմանադրական փոփոխությունների գրանցումը մեր կողմից բարի կամքի դրսևորում է, որն արտահայտել ենք երկխոսության շրջանակներում. Արչիլ Թալակվաձե

14:30, 01.04.2021

Մենք ասել ենք, որ խորհրդարանի դուռը բաց ենք թողնում ընդդիմության մյուս անդամների համար, եթե նրանք շահագրգռված են 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների շեմը իջեցնել, այդ հնարավորությունը ստեղծվել է, – այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Արչիլ Թալակվաձեն:

«Սահմանադրական փոփոխությունն ամեն դեպքում սահմանադրական քվորումի կարիք ունի: Հետևաբար, անհնար է ընդունել այս փոփոխությունը առանց 113 մարդու: Մեր կողմից այս նախաձեռնության գրանցումը պատասխանատվության և քաղաքական կամքի դրսևորում է, որը մենք ցույց ենք տվել քաղաքական երկխոսության շրջանակներում: Հետևաբար, մենք նաև ասացինք, որ խորհրդարանի դուռը բաց ենք թողնում ընդդիմության մյուս անդամների համար, եթե նրանք շահագրգռված են 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների շեմը իջեցնելու մեջ, այդ հնարավորությունը ստեղծվում է», – հայտարարել է Արչիլ Թալակվաձեն:

Նրա խոսքով, փոփոխությունը չի վերաբերում Վրաստանի Սահմանադրության հիմնական տեքստին:

«Մեր դիրքորոշումն այստեղ մնում է նույնը, որ սահմանադրությունը չպետք է փոխվի, և հաճախակի սահմանադրական փոփոխությունները, ինչպես նախկինում են եղել, մեզ համար ընդունելի չեն: Մեր երկիրը կայուն սահմանադրության կարիք ունի: Այսօր մենք ունենք սահմանադրություն, որը հիմնված է ազգային շահերի վրա և համահունչ է եվրոպական չափանիշներին», – ասել է Արչիլ Թալակվաձեն:

Նմանատիպ