Կառավարության ինֆրակառուցվածքային բարեկարգման նախագիծը իրականացվում է արագ տեմպերով. Գիորգի Կվիրիկաշվիլի
Կառավարության ինֆրակառուցվածքային բարեկարգման նախագիծը իրականացվում է արագ տեմպերով. Գիորգի Կվիրիկաշվիլի

«Թբիլիսի-Մախինջաուրի ուղղությամբ շուտով ունենալու ենք մոդեռնիզացված երկաթգծի ինֆրակառուցվածք, որը համապատասխանելու է ժամանակակից չափանիշներին»,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է՝ Քվիշխեթի-Զվարեի նորակառույց թունելի բացման արարողության ժամանակ:

Վրաստանում ամենաերկար երկաթգծային թունելի շինարարական աշխատանքները ավարտվել են: Նրա երկարությունը 8,5 կմ. է, և իրականացվել է Թբիլիսի-Մախինջաուրի գլխավոր մայրուղու մոդեռնիզացիայի նախագծի շրջանակներում:

Կառավարության ղեկավարի խոսքերով նախագծի իրականացումը շատ կարևոր է և մեծ դեր կխաղա երկրի ինֆրակառուցվածքային զարգացման գործում:

Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքերով երկաթգծի մոդեռնիզացման նախագիծը հանդիսանում է կառավարության չորս կետից բաղկացած բարեփոխումների պլանի ամենալայնածավալ կոմպոնենտի՝ տարածքային բարեկարգման մաս, որի իրականացման արդյունքում երկիրը կունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան ինֆրակառուցվածք՝ նոր երկաթգիծ իր նորացված կանգառներով, նոր նավահանգիստներ և օդանավակայաններ, զբոսաշրջության ինֆրակառուցվածքով:

Վարչապետի պնդմամբ, այս լայնածավալ նախագիծը իրականացվել է ոչ թե արտասահմանյան փորձին հենվելով, այլ գործընթացին ներգրավված են եղել արտասահմանցի փորձագետներ, շինարարներ և մասնագետներ:

Վարչապետի գնահատմամբ հենց այսպիսի թիմ է «Չինաստանի երկաթգծի 23-րդ բյուրոն», որը բարդ աշխատանքներ է կատարում լեռնանցքում:

Գիորգի Կվիրիկաշվիլին բոլորին շնորհակալություն է հայտնել այս աշխատանքներին մասնակցելու համար:

Միջոցառմանը ներկա էր նաև Վրաստանում Չինաստանի ժողովրդական հանրապետության դեսպան Ձի Յանչին, «Չինաստանի երկաթգծի բյուրոի» գլխավոր տնօրեն Սիաօ Հոնգվուն, Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն, կառավարության անդամների և հրավիրված հյուրեր: