Զիմբաբվեի նախագահը իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռացվեց
Զիմբաբվեի նախագահը իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռացվեց

Նոյեմբերի 19-ին Զիմբաբվեում իշխող «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն-հայրենասիրական ճակատ» կուսակցությունը (ZANU-PF) կենտրոնական կոմիտեի հատուկ նիստում երկրի նախագահ 93-ամյա Ռոբերտ Մուգաբեին կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռացրեց, հաղորդում է Reuters-ը:

Կուսակցության նոր ղեկավար է նշանակվել նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան: