Երկրաշարժ Մեքսիկայում. կա 5 զոհ
Երկրաշարժ Մեքսիկայում. կա 5 զոհ

Մեքսիկայի Տաբասկո նահանգում հզոր երկրաշարժի հետևանքով 5 մարդ է զոհվել, այդ թվում՝ 2 երեխա, հայտնում է AP-ն:

8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Մեքսիկայի ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսում:

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Պիխիխյապան քաղաքից 100 կմ հարավ-արեւելք, իսկ օջախը՝ 35 կմ խորությամբ: