Ֆրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվել

16:55, 28.06.2026

Ֆրանսիայում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդ, հաղորդում է Բի Բի Սի-ն։

Դեպքը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող օդանավակայանի մոտ՝ Տոմբլեն քաղաքում։

Տեղական իշխանությունների հաղորդմամբ,  ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են օդաչուն և 10 ուղևոր, այդ թվում՝ հինգ ուսանող և հինգ հրահանգիչ։ Ինքնաթիռը պատկանում էր պարաշյուտային սպորտի դպրոցի։

Ոստիկանությունը կոչ է արել բնակիչներին խուսափել օդանավակայանի շրջակայքից։

Վթարի պատճառը այս փուլում անհայտ է։ Հետաքննություն է ընթանում։

Նմանատիպ