Վրաստանում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 08:07-ին։
Երկրի մասին գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ամբրոլաուրիից յոթ կիլոմետր արևմուտք՝ Խոնճիորի գյուղում։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.4 մագնիտուդ։