Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ Բելառուսը պետք է դադարեցնի վառելիքի մատակարարումը Ռուսաստանի զինված ուժերին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բելառուսին կոչ է արել դադարեցնել վառելիքի մատակարարումը Ռուսաստանի զինված ուժերին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հակառակ դեպքում Ուկրաինան նախ հանրային, իսկ հետո այլ քայլեր կձեռնարկի։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի՝ հեռացնելու անօդաչու թռչող սարքերի ռետրանսլյատորները (կրկնակի հաղորդիչները), որոնք ուղղորդում են ռուսական անօդաչուները Ուկրաինայի քաղաքների վրա հարձակումների ժամանակ։ Զելենսկիի խոսքով՝ հակառակ դեպքում դա կանի հենց ինքը՝ Ուկրաինան։
Բացի այդ, Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Բելառուսը ռուսական բանակի համար վառելիքի խոշորագույն մատակարարներից մեկն է։ Նրա իսկ խոսքով՝ Լուկաշենկոն կարող է դա կանգնեցնել։