Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել են փախստականներ

21:03, 05.11.2017

Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել են փախստականներ:

«Ֆրանս Պրես» գործակալության լրատվությամբ, Դեր-Զորում մաահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ:

Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ սիրիազի զինվորականները իրականացնում էին ահաբեկիչներից մաքրվելու գործողությունը:

Այս պահին Դեր-Զոր գավառը հիմնականում վերահսկվում է Սիրիայի բանակի կողմից, սակայն տարածաշրջանի 37 տոկոսը կրկին ծայրահեղականների ձեռքում է:

 

Նմանատիպ