Պատրաստ է թե ոչ երկիրը էլեկտրոնային ընտրություններին անցնելու համար
Ներդրվելու է թե ոչ Վրաստանում էլեկտրոնային ընտրությունների համակարգը,-արդարադատության նախարարը հաստատում է, որ օրենսդրական փոփոխությունների դեպքում, երկիրը նոր ընտրական մոդելի համար պատրաստ է՝ տեխնիկական և տեխնոլոգիական առումով:
Նախագիծը դեռևս գոյություն չունի, սակայն ապագայում այդ մտքի քննարկումը չեն բացառել նաև իշխող թիմի անդամները:
Արձագանքները դրական են նաև երրորդ սեկտորից:
Նշենք, որ էլեկտրոնային ընտրությունների ժամանակ, քաղաքացիները ընտրասենյակում քվեարկում են, ոչ թե ընտրաթերթիկի, այլ համակարգչային էկրանի վրա:
Աշխարհի տարբեր երկրներում նման համակարգը գործում է 2001 թվականից: