ՄՕԿ-ը քննարկում է Ռուսաստանի՝ Պիոնչանգի ձմեռային խաղերին մասնակցության հարցը

14:02, 07.11.2017

Միջազգային օլիմպիական կոմիտեն դեռևս չի կայացրել որոշում 2018 թվականի ձմեռային  խաղերին Ռուսաստանի պատվիրակության մասնակցության թույթտվության վերաբերյալ, սակայն եթե Ռուսաստանի ներկայացուցիչներին թույլատրվի մասնակցել Պիոնչանգում կայանալիք խաղերին, ապա դա տեղի կունենա լուրջ պատժամիջոցների ֆոնին:

Օլիմպիական կոմիտեի ղեկավարները պատժամիջոցների ամենահավանական ձև են համարում Ռուսաստանի հավաքականին բացման արարողությանը մասնակցելուց զրկելը, բացի այդ ՄՕԿ-ում քննարկում են Ռուսաստանի օրհներգի կատարումն սահմանափակելու հարցը:

Նշվում է, որ ՄՕԿ-ը վերջնական որոշումը կայացնելու է դեկտեմբերին:

Ռուսաստանի նկատմամբ նման դիրքորոշումը կապված է Սոչիի 2014 թվականի ձմեռային խաղերի ժամանակ հայտնաբերված պետական մակարդակով Դոպինգ համակարգի հետ:

Նմանատիպ