Կատարի «Լաֆան» բնական գազի վերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասներեք մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել

20:26, 22.06.2026

Կատարում՝ Լաֆանի հեղուկացված բնական գազի (LNG) համալիրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տասներեք մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել։

Կատարի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ պայթյունի հետևանքով առնվազն 66 մարդ է վիրավորվել։

Դրա հետ մեկտեղ, էկոնոմիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին հայտարարել է, որ պայթյունի պատճառը պարզելու համար հետաքննություն է սկսվել։ Նրա խոսքով՝ պայթյունը դիվերսիոն գործողության հետևանք չէ։

Ի գիտություն՝ ընթացիկ տարվա մարտին Իրանը հարձակում էր գործել Լաֆանի հեղուկացված բնական գազի համալիրի վրա, ինչի հետևանքով Կատարի հեղուկացված բնական գազի արտահանումը նվազել էր մոտ 17 տոկոսով։

Նմանատիպ