Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ ամառային ճամբարում հանգստացող ուկրաինացի երեխաների հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլիի, կրթության, գիտության և երիտասարդության նախարարի առաջին տեղակալ Լևան Ղիրսիաշվիլիի և արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գիորգի Զուրաբաշվիլիի հետ միասին, հանդիպել է Վրաստանի կառավարության ֆինանսական աջակցությամբ ամառային ճամբարում հանգստացող ուկրաինացի երեխաների հետ։
Իրակլի Կոբախիձեն երեխաներին ընդունել է ճաշի։
Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, ճամբարի առաջին փուլում հյուրերն են զինված ուժերի զինծառայողների երեխաները, պատերազմի հետևանքով որբացած երեխաները և նրանց ուղեկցող անձինք Կիևից, որոնք 10 օր կմասնակցեն մշակութային, կրթական և ժամանցային միջոցառումների։ Ճամբարի հյուրերի համար կկազմակերպվեն նաև էքսկուրսիաներ դեպի Թբիլիսի, Բոդբե, Սիղնաղի և Թելավի։
Հուլիսի 4-15-ը ճամբարը կհյուրընկալի երկրորդ խմբին՝ Սումիից Ազգային գվարդիայի զինծառայողների երեխաներին։