Իրակլի Կոբախիձե – Սիրելի՛ դիմորդներ, հավատում եմ, որ դուք հաջողությամբ կհանձնեք բոլոր քննությունները, ինչը ձեզ ավելի կմոտեցնի ձեր նպատակներին
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դիմորդներին հաջողություն է մաղթում միասնական ազգային քննություններում։
Կառավարության ղեկավարը նշում է, որ կրթված երիտասարդությունը մեր երկրի կառուցման և ավելի լավ վաղվա օրվա գրավականն է։
«Սիրելի՛ դիմորդներ, այսօր սկսվում են միասնական ազգային քննությունները։ Ցանկանում եմ ձեզ հաջողություն մաղթել ձեր կյանքի այս կարևոր փուլում։ Վստահ եմ, որ ձեր երկարամյա աշխատանքն ու ջանքերը կտան համապատասխան արդյունքներ։ Հավատում եմ, որ դուք հաջողությամբ կհանձնեք բոլոր քննությունները, ինչը ձեզ ավելի կմոտեցնի ձեր նպատակներին։ Կրթված երիտասարդությունը մեր երկրի կառուցման և ավելի լավ վաղվա օրվա գրավականն է։ Դուք պետք է ստանձնեք այս երկրի կառավարումը։ Եվս մեկ անգամ ամբողջ սրտով մաղթում եմ ձեզ հաջողություններ և լավագույն արդյունքների հասնել», – նշում է Իրակլի Կոբախիձեն։