Իսպանիայի վարչապետի կնոջը՝ Բեգոնիա Գոմեսին, դատարան են կանչել՝ հետաքննության շրջանակներում նրա անձնագիրը առգրավելու համար
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնիա Գոմեսը, հետաքննության շրջանակներում կանչվել է դատարան՝ անձնագիրն առգրավելու համար։ Այս մասին գրում է El Pais հրատարակությունը՝ հղում անելով դատարանի որոշմանը։
Դատարանի տեղեկատվության համաձայն՝ նրանից նաև պահանջվել է հայտարարել, թե արդյոք ունի այլ անձնագրեր՝ դիվանագիտական կամ այլ երկրի քաղաքացու անձնագիր։
Բացի այդ, դատարան է կանչվել նաև վարչապետի տիկնոջ խորհրդական Քրիստինա Ալվարեսը։
Ի գիտություն՝ հունիսի 19-ին Իսպանիայի դատարանը նոր հետաքննություն է սկսել Բեգոնիա Գոմեսի դեմ՝ Եվրամիության միջոցների հետ կապված պաշտոնեական լիազորությունների հնարավոր չարաշահման և խարդախության գործով։
Հունիսի 20-ին կոռուպցիայի գործով դատավարության նախապատրաստման շրջանակներում նրան արգելվել է լքել երկիրը, և հանձնարարվել է ամիսը երկու անգամ ներկայանալ դատարան։
Պեդրո Սանչեսի կուսակցության ներկայացուցիչները խստորեն քննադատում են դատավորին և հայտարարում, որ վարչապետի կնոջ նկատմամբ իրականացվում է անարդար և կողմնակալ հետապնդում։