Թբիլիսիի տրանսպորտային ընկերություն – Գնացքի տեխնիկական անսարքության պատճառով առաջին գծում երթևեկությունը մասնակիորեն խափանվել է, ուղևորները ժամանակավորապես չեն կարողանում տեղաշարժվել «Սադգուրիս մոեդանիից» մինչև «Վարկեթիլի»

10:12, 23.06.2026

Գնացքի տեխնիկական անսարքության պատճառով «Ռուսթավելի» մետրոյի կայարանում՝ առաջին գծում, երթևեկությունը մասնակիորեն խափանվել է. այս մասին հայտնում են Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից։

Ինչպես Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից հայտնել են Վրաստանի Առաջին ալիքին, ուղևորները չեն կարողանում տեղաշարժվել «Սադգուրիս մոեդանի» (Կայարանի հրապարակ) կայարանից մինչև «Վարկեթիլի»։

«Ուղևորներին սպասարկում ենք «Ախմետելիս թեատրի» մետրոյի կայարանից մինչև «Սադգուրիս մոեդանի»։ «Սադգուրիս մոեդանի» կայարանից մինչև «Վարկեթիլի» ուղևորների տեղափոխումը ժամանակավորապես դադարեցված է։ Հենց որ վնասված գնացքը տեղափոխենք փակուղի, երթևեկությունն ամբողջությամբ կվերականգնվի»,- նշում են տրանսպորտային ընկերությունից։

Նմանատիպ