«Թալիբանի» կառավարական պատվիրակությունը մեկնում է Բրյուսել՝ մասնակցելու միգրացիայի հարցերով Եվրամիության հանդիպմանը. Բելգիան վիզա է տրամադրել «Թալիբանի» պատվիրակության հինգ անդամներին
Բելգիան «Թալիբան» շարժման պատվիրակության հինգ անդամների համար վիզա է տրամադրել։ «Ռոյթերսի» տեղեկություններով՝ «Թալիբանի» կառավարական պատվիրակությունը Բրյուսել կժամանի միգրացիոն հարցերի շուրջ Եվրամիության հանդիպմանը մասնակցելու համար։
«Այս վիզաներն ունեն սահմանափակ տարածքային ազդեցություն և տևողություն՝ միայն Բելգիայի համար և միայն մեկ օրով»,- հայտարարել է Բելգիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Նրա խոսքով՝ պատվիրակության այցի հստակ ամսաթիվը անվտանգության նկատառումներից ելնելով չի հանրայնացվում։
Ի գիտություն՝ «Թալիբանը» Աֆղանստանը ղեկավարում է 2021 թվականի օգոստոսից՝ այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգներն ու միջազգային ուժերը լքեցին երկիրը։