Թազո Դաթունաշվիլի. Խղճուկ տեսարան է, որ Միխեիլ Սաակաշվիլին՝ «Վարդերի հեղափոխության» հեղինակը, անկախ Վրաստանի համահեղինակներից մեկը, իջել է այն մակարդակին, որում հիմա գտնվում է
Ցեխ շպրտելն ոչինչ չի բերում, և ոչ ոք չի կարող լրացուցիչ քաղաքական միավորներ վաստակել։ Շատ խղճուկ է տեսնել, թե ինչպես է «Վարդերի հեղափոխության» հեղինակը և այն մարդը, ով անկախ Վրաստանի հեղինակներից մեկն է, իջել այն մակարդակին, որում հիմա գտնվում է,- այս մասին հայտարարել է «Ուժեղ Վրաստան – Լելո»-ի գործադիր քարտուղար Թազո Դաթունաշվիլին։
Դաթունաշվիլին արձագանքել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանը, որտեղ նա նշել էր. ««Լելո»-ն Բադրիի և Մամուկայի բիզնես նախագիծն է, իսկ «Ախալի»-ն ի սկզբանե կայացել է որպես Գիլաուրի եղբայրների նախագիծ»։
«Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն հաջողակ են եղել իրենց գործում։ Իսկ Սաակաշվիլին նախ այս երկիրը հանձնեց ռուսներին ու Իվանիշվիլիին, հետո՝ ինքն իրեն, իսկ արանքում մի քանի անգամ փլուզեց «Միասնական ազգային շարժումը», որը ժամանակին «Վարդերի հեղափոխության» առաջամարտիկն էր։ Սաակաշվիլին ժամանակ առ ժամանակ ունենում է առողջ դատողության փայլատակումներ, և այդպիսի փայլատակումներից մեկի ժամանակ նա ասել է. «Ուրիշներին հայհոյելով ոչ ոք չի կարող քաղաքական կապիտալ կուտակել»։ Ես համաձայն եմ նրա այս արտահայտության հետ, և լավ կլինի, որ նա ժամանակ առ ժամանակ գոնե ինքն իրեն լսի։ Գիտեմ, թե որքան բարձր է նա գնահատում իրեն»,- հայտարարել է Թազո Դաթունաշվիլին։