Զապորոժիեի վրա ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հարձակում է սկսել Զապորոժիեի վրա։ Մեկ մարդ զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ երկու երեխա։
Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական մասում։ Վիրավորների թվում են հինգ տարեկան տղա և 16 տարեկան աղջիկ։ Երկու մարդ անհետ կորած է համարվում։
Որոնողական-փրկարարական աշխատանքները դեռևս շարունակվում են։
Հարձակումը վնասել է քաղաքի ենթակառուցվածքները և մի քանի վայրերում հրդեհներ է բռնկել։