Դոնալդ Թրամփը դեռևս հրավեր չի ստացել Փարիզում կայանալիք կլիմայական փոփոխությունների վեհաժողովին մասնակցելու կապակցությամբ

18:01, 07.11.2017

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս հրավեր չի ստացել Փարիզում կայանալիք կլիմայական փոփոխությունների վեհաժողովին մասնակցելու կապակցությամբ:

Վեհաժողովը տեղի է ունենալու դեպտեմբերի 12-ին,- լրատվությունն այս մասին տարածում է France Presse-ը:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ է այցելելու 100 երկրներից մոտ 2 հազար պատվիրակ և 800 կազմակերպության ներկայացուցիչ:

Հիշեցնենք, ընթացիկ տարվա հունիսին Դոնալդ Թրամփի որոշմամբ Միացյալ Նահանգները լքել է Փարիզի կլիմայական փոփոխությունների համաձայնագիրը:

Նմանատիպ