Դոնալդ Թրամփ. Իրանի միջուկային զինաթափման գործընթացը հաջողությամբ է ընթանում

19:44, 01.07.2026

Իրանի միջուկային զինաթափման գործընթացը լավ է ընթանում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև խոսել է ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև Կատարում անուղղակի բանակցությունների մասին և ասել, որ նրանք շատ լավ հանդիպումներ են ունեցել։

«Մենք շատ լավ ենք շփվում։ Իրանը երկար ճանապարհ է անցել։ Կարծում եմ՝ նրանք լավ են գործում», – ասել է Թրամփը։

Այսօր ԱՄՆ-ն և Իրանը Կատարի մայրաքաղաք Դոհայում տեխնիկական բանակցություններ են վարել՝ Հորմուզի նեղուցում ծովային երթևեկության վերաբերյալ համաձայնության հասնելու և երկարատև հրադադար ապահովելու համար։

Նմանատիպ