Դոնալդ Թրամփ – Իրանը կրկին խախտել է հրադադարի համաձայնագիրը, այդ պատճառով էլ ԱՄՆ-ն հենց նոր հարվածել է Իրանի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Իրանը խախտել է հրադադարի համաձայնագիրը, այդ պատճառով էլ ԱՄՆ-ն հարձակվել է Իրանի վրա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հենց նոր հարվածել է Իրանի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստներին։
«Նրանք կարող են երբեք չսովորել։ Կարող է գալ մի ժամանակ, երբ մենք այլևս չենք կարողանա իմաստուն գործել և ստիպված կլինենք ռազմական միջոցներով ավարտել մեր սկսած գործը։ Եթե դա տեղի ունենա, Իրանի Իսլամական Հանրապետությունը այլևս գոյություն չի ունենա», – գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։