Զուրաբ Պատարաձեն Թուրքիայի գլխավոր հյուպատոսի հետ քննարկել է սահմանային կարգավորումներում բացառություն անելու հնարավորությունների հարցերը
Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն Թուրքիա-Վրաստան սահմանը հատելու նոր կարգավորումների հարցը քննարկելու նպատակով Բաթումիում հանդիպել է Վրաստանում Թուրքիայի հանրապետության գլխավոր հյուպատոս՝Մաքբյուլե Քոչակի հետ:
Ինքնավար հանրապետության ղեկավարը անձամբ լսել է հյուպատոսից սահմանը հատելու նոր կարգավորումների մասին լրատվությունը, որը Թուրքիայի իշխանությունները սահմանել են միջազգային չափանիշների շրջանակներում բոլոր հարևան երկրների նկատմամբ:
Զուրաբ Պատարաձեն Թուրք դիվանագետի հետ միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում, քննարկել է նոր սահմանային կարգավորումներում բացառություն անելու հնարավորությունների հարցերը:
Առավոտից Սարփի սահմանային անցակետի տարածքում ընթանում է բողոքի ցույց: Քաղաքացիները, ովքեր աշխատում են Թուրքիայում և սահմանը հատում են ամեն օր, պահանջում են վերացնել կարգավորումները, որոնք Թուրքիայի իշխանությունների կողմից գործի են դրվել հունվարի 1-ից:
Հիշեցնենք, Թուրքիան Վրաստանի քաղաքացիների համար սահմանը հատելու կարգավորումներում մտցրել է փոփոխություններ:
Փոփոխությունների համաձայն, 2018 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի տարածքը մուտք գործելը նույնիսկ մի քանի ժամով հաշվվելու է որպես մեկ օրացուցային օր:
Վրաստանի քաղաքացիները 180 օրյա ժամանակահատվածի ընթացքում ունեն Թուրքիայի տարածքում 90 օրով գտնվելու իրավունք:
Հեղինակ -
Edgar Barsegyan