Թուրքիայի պետական սահմանին հաստատված կարգավորումները ժամանակավորապես չեն գործելու Վրաստանի քաղաքացիների համար
Թուրքիայի պետական սահմանին հաստատված կարգավորումները ժամանակավորապես չեն գործելու Վրաստանի քաղաքացիների համար

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի և Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի միջև կայացել է հեռախոսազրույց:

Ինչպես հայտնել են ՆԳՆ-ի մամլո ծառայությունից, կողմերը պայմանավորվել են, որ Թուրքիայի սահմանը հատելու կապակցությամբ  2018 թվականի հունվարի 1-ից գործի դրված կարգավորումների շուրջ, Վրաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների միջև շարունակվելու են կոնսուլտացիաները, և մինչ դրա ավարտը նոր կարգավորումները չեն վերաբերելու Վրաստանի քաղաքացիներին:

Բացի այդ, կողմերը զրուցել են ընթացիկ տարվա սկզբին Թուրքիայի հանրապետության ներքին գործերի նախարարի Վրաստան ծրագրված այցի շուրջ, որի շրջանակներում քննարկվելու են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Փոփոխությունների համաձայն, 2018 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի տարածքը մուտք գործելը նույնիսկ մի քանի ժամով հաշվվելու է որպես մեկ օրացուցային օր: