Զուրաբ Ջափարիձեի կողմից բացված բարում գտնվում են իրավապահներ և աշխատանքի տեսչության դեպարտամենտի աշխատակիցներ
«Գիրչի հանուն ավելի ազատության» առաջնորդ, Զուրաբ Ջափարիձեի կողմից այսօր բացված՝ «Ջափարի մոտ» բարում են գտնվում իրավապահներն ու աշխատանքային տեսչության դեպարտամենտի ներկայացուցիչները:
Ջափարիձեն լրագրողներին ասել է, որ աշխատանքի տեսչության վարչությունն ուսումնասիրում է փաստաթղթերը:
«Նրանք պետք է պարզեն, որ ես ֆիզիկական անձ եմ, որը վարձակալել է շենքը և անօրինականորեն զբաղվում է տնտեսական գործունեությամբ: Սա ես ոչ էլ թաքցրել եմ: Ինձ ասացին, որ պատժամիջոցը ֆիզիկական անձի համար 2000 լարի է: Այսինքն, այս ամենը տեղի է ունենում, որպեսզի ինձ տուգանեն 2000 լարիով: Մենք այլևս չենք նյարդայնանում դրանից և շարունակում ենք զվարճանալ:
Ես չեմ պատրաստվում վճարել: Ինչ վերաբերում է պարետային ժամին, ես չգիտեմ, արդյոք աշխատանքի տեսչությունը տուգանում է պարետային ժամը խախտելու համար: Յուրաքանչյուր ոք, ով եկել է այստեղ, ունի համապատասխան պատասխանատվություն, բոլորը գիտեն, որ դրա համար կարող են տուգանվել, բայց նրանք եկել են և այստեղ են գիշերելու: Ինչո՞ւ պետք է պատասխանատվություն ստանձնեմ: Ես բացել եմ նրանց համար, ովքեր ցանկանում էին եկել են», – ասել է Ջափարիձեն:
Զուրաբ Ջափարիձեն մի քանի ժամ առաջ բացել է «Ջափարի մոտ» բարը և հայտարարել, որ ինքը քաղաքական անհնազանդության գործողություն է կատարում: