Զուրաբ Գոզալիշվիլին կգլխավորի Գյուղական զարգացման գործակալությունը
Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլին, գործակալության աշխատակիցներին ներկայացրել է Գյուղական զարգացման գործակալության նոր տնօրեն Զուրաբ Գոզալիշվիլիին: Այս մասին հայտնել է գյուղատնտեսության նախարարությունը:
Մամուլի ծառայության տվյալներով՝ Գոզալիշվիլին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Ազոտ» և «Նեոգազ» ՍՊԸ-ներում:
«Զուրաբ Գոզալիշվիլին ավարտել է Իվանե Ջավախիշվիլիի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Նա ունի մասնավոր հատվածում աշխատանքի երկարամյա փորձ: Տարբեր ժամանակներում եղել է «Ակվա Ջեո» ՍՊԸ-ի և «Վրացական միջազգային էներգետիկ կորպորացիայի» գլխավոր տնօրեն: Գոզալիշվիլին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Ազոտ» և «Նեոգազ» ՍՊԸ-ներում», – ասվում է գյուղատնտեսության նախարարության հաղորդագրության մեջ: