Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, հոկտեմբերի 31-ի բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 500-ը
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 500-ը։ Տեղեկատվությունը հրապարակել է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը։
Նրանց հաղորդմամբ, տեղական ժամանակով ժամը 20:00-ի դրությամբ, ամբողջ երկրում ձերբակալությունների թիվը կազմել է 511։
Բացի այդ, լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, Մարսելում կոշիկի խանութը թալանելու փորձի համար ձերբակալվել է հինգ անձ։ Բուշ դյու Ռոն նահանգի ոստիկանության փոխանցմամբ, անձինք ձերբակալվել են քաղաքում գտնվող Foot Locker խանութի պահեստներ մտնելու փորձի ժամանակ։
Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ հոկտեմբերի 24-ի բողոքի ցույցերի ժամանակ ամբողջ երկրում ձերբակալվել է 1314 մարդ, իսկ հոկտեմբերի 17-ին՝ 2628։