Թբիլիսիում ոստիկանությունը առգրավել է «Մեթադոն» թմրանյութի առանձնապես մեծ քանակություն, ձերբակալվել է երկու անձ

11:52, 01.11.2026

Վրաստանի ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության Գլդանի-Նաձալադևիի և Իսանի-Սամգորիի գլխավոր բաժինների աշխատակիցները Թբիլիսիում ձերբակալել են երկու օտարերկրյա քաղաքացիների՝ առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և վաճառքին նպաստելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։

«Քննչական գործողությունների, այդ թվում՝ մեղադրյալի անձնական խուզարկության արդյունքում, իրավապահ մարմինների աշխատակիցները որպես ապացույց առգրավել են վաճառքի համար փաթեթավորված առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ՝ «Մեթադոնի» 43 տուփ։

Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 260-4-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում», – ասվում է ՆԳՆ-ի հայտարարության մեջ։

Նմանատիպ