Զուրաբ Ադեիշվիլին Ուկրաինայում նշանակվել է միջազգային ոստիկանական համագործակցության դեպարտամենտի ղեկավար
Վրաստանի նախկին գլխավոր դատախազ և արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին Ուկրաինայում նշանակվել է Միջազգային ոստիկանական համագործակցության դեպարտամենտի տնօրեն։
Համապատասխան տեղեկատվությունն արդեն տեղադրվել է պաշտոնական կայքում։
Մինչ Միջազգային ոստիկանական համագործակցության դեպարտամենտի ղեկավար նշանակվելը, Ադեիշվիլին զբաղեցնում էր Ուկրաինայի գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնը։
Զուրաբ Ադեիշվիլին մի շարք գործերով հանդիսանում է ինչպես ամբաստանյալ, այնպես էլ դատապարտյալ։ Այդ թվում՝ վրացական դատարանը նրան դատապարտել է վեց տարվա ազատազրկման՝ Կոբա Դավիթաշվիլիին ծեծի ենթարկելու փաստով։ Բացի այդ, մինչև 2015 թվականը Ադեիշվիլին ընդգրկված էր Ինտերպոլի կողմից հետախուզվող անձանց ցուցակում։