Զուգդիդում ծանր իրավիճակը ավարտվեց առանց զոհերի, սա առաջին շարքի խնդիրն էր, այսօր ՆԳՆ-ն խնդիրն է, որ ծանր հանցանք իրականացրած անձը ձերբակալվի կարճ ժամկետներում. Գիորգի Գախարիա
Ձեռք բերված արդյունքը, որ մեր քաղաքացիների, պատանդների կյանքին ու առողջությունը այլևս վտանգ չի սպառնում, միայն առաջին գերակա խնդիրն է,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է այսօրվա կառավարության նիստում:
«Երեկ Զուգդիդիում ծանր իրավիճակը ավարտվեց առանց զոհերի, սա առաջին շարքի խնդիրն էր: Իհարկե, ստացված արդյունքը, որ մեր քաղաքացիների, պատանդների կյանքին և առողջությանը այլևս վտանգ չի սպառնում, միայն առաջին կարգի խնդիրն էր: Բոլորս պետք է հասկանանք, որ ՆԳՆ-ը և իրավապահ համակարգը այսօր գերխնդիր ունեն, հնարավորինս սեղմ ժամկետում ձերբակալել ամենածանր հանցագործություն կատարողին: Դա այն հիմնական խնդիրն է, որի ուղղությամբ կատարվում են օպերատիվ-հետախուզական գործողություններ, և որոնք, իհարկե, պետք է կատարվեն ՆԳՆ-ն կողմից: Այս նպատակին հասնելու համար պետք է օգտագործվեն նրանց ունեցած բոլոր իրավական գործիքները, իրավունքներն ու հնարավորությունները, որպեսզի այդպիսի հանցագործություն կատարած անձանց ընկալման մեջ անմեղության և անպատժելիության զգացողություն չառաջանա: Սա այն հիմնական խնդիրն է, որի վրա աշխատում է ՆԳՆ-ը և այն պետք է շարունակի աշխատել մինչև վերջնական արդյունքի հասնելը»,- ասել է Գիորգի Գախարիան:
Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղ զինված տղամարդը ներխուժել էր երեկ և պատանդներ վերցրել: Օրվա վերջում հարձակվողը ազատ արձակեց պատանդների մեծ մասին և երեք պատանդների հետ միասին լքեց բանկի շենքը: Ուշ գիշեր մնացած երեք պատանդները նույնպես ազատ են արձակվել: ՆԳՆ-ն հաղորդմամբ, իրավապահները շարունակում են ինտենսիվ օպերատիվ-հետախուզական ու որոնողական միջոցառումները ՝ հանցագործին ձերբակալելու համար: