Զուգդիդում ծանր իրավիճակը ավարտվեց առանց զոհերի, սա առաջին շարքի խնդիրն էր, այսօր ՆԳՆ-ն խնդիրն է, որ ծանր հանցանք իրականացրած անձը ձերբակալվի կարճ ժամկետներում. Գիորգի Գախարիա

14:41, 22.10.2020

Ձեռք բերված արդյունքը, որ մեր քաղաքացիների, պատանդների կյանքին ու առողջությունը այլևս վտանգ չի սպառնում, միայն առաջին գերակա խնդիրն է,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է այսօրվա կառավարության նիստում:

«Երեկ Զուգդիդիում ծանր իրավիճակը ավարտվեց առանց զոհերի, սա առաջին շարքի խնդիրն էր: Իհարկե, ստացված արդյունքը, որ մեր քաղաքացիների, պատանդների կյանքին և առողջությանը այլևս վտանգ չի սպառնում, միայն առաջին կարգի խնդիրն էր: Բոլորս պետք է հասկանանք, որ ՆԳՆ-ը և իրավապահ համակարգը այսօր գերխնդիր ունեն, հնարավորինս սեղմ ժամկետում ձերբակալել ամենածանր հանցագործություն կատարողին: Դա այն հիմնական խնդիրն է, որի ուղղությամբ կատարվում են օպերատիվ-հետախուզական գործողություններ, և որոնք, իհարկե, պետք է կատարվեն ՆԳՆ-ն կողմից: Այս նպատակին հասնելու համար պետք է օգտագործվեն նրանց ունեցած բոլոր իրավական գործիքները, իրավունքներն ու հնարավորությունները, որպեսզի այդպիսի հանցագործություն կատարած անձանց ընկալման մեջ անմեղության և անպատժելիության զգացողություն չառաջանա: Սա այն հիմնական խնդիրն է, որի վրա աշխատում է ՆԳՆ-ը և այն պետք է շարունակի աշխատել մինչև վերջնական արդյունքի հասնելը»,- ասել է Գիորգի Գախարիան:

Զուգդիդում, «Սաքարթվելոս բանկի» մասնաճյուղ զինված տղամարդը ներխուժել էր երեկ և պատանդներ վերցրել: Օրվա վերջում հարձակվողը ազատ արձակեց պատանդների մեծ մասին և երեք պատանդների հետ միասին լքեց բանկի շենքը: Ուշ գիշեր մնացած երեք պատանդները նույնպես ազատ են արձակվել: ՆԳՆ-ն հաղորդմամբ, իրավապահները շարունակում են ինտենսիվ օպերատիվ-հետախուզական ու որոնողական միջոցառումները ՝ հանցագործին ձերբակալելու համար:

Նմանատիպ