Զուգդիդիում թեթև մարդատար ավտոմեքենայի պայթյունի գործով սկսվել է հետաքննություն
Զուգդիդիում, «էնգուրթղթակոմբինատի» բնակավայրում պայթել է թեթև մարդատար ավտոմեքենա:
Գոյություն ունեցող տեղեկությամբ, ավտոմեքենայի հետևի նստատեղին պայթեցրել են տնայնական պայմաններում պատրաստված պայթուցիկ: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Միջադեպը տեղի է ունեցել երեկ:
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննություն է սկսվել ՔՕ-ի 187-րդ (առարկայի վնասում կամ ոչնչացում) և (զենքի, մարտական նյութի, պայթուցիկների անօրեն գնում, պահում, կրում, պատրաստում, փոխադրում կամ իրացում) հոդվածով: