Զուգդիդիում, քաղաքական կուսակցություններից մեկի գրասենյակի խմբակային կողոպուտի գործով ձերբակալվել է երկու անձ
Զուգդիդիում, քաղաքական կուսակցություններից մեկի գրասենյակի խմբակային կողոպուտի գործով ձերբակալվել է երկու անձ

Ներքին գործերի նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթի ոստիկանության բաժնի աշխատակիցները բացահայտել են Զուգդիդիում կատարված գողության փաստը:

Նախարարության փոխանցմամբ, խմբակային գողություն կատարելու մեղադրանքով ձերբակալվել է նախկինում դատապարտված 1987 թվականին ծնված Դ.Գ.-ն և 1986 թվականին ծնված Ռ.Գ.-ն:

«Հանցագործությունը ենթադրում է ազատազրկում չորսից յոթ տարի ժամկետով:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները գաղտնի ներխուժել են Զուգդիդիի քաղաքական կուսակցություններից մեկի գրասենյակ: Դ.Գ.-ն և Ռ.Գ-ն նշված գրասենյակից գողացել են հեռուստացույց և համակարգչային տեխնիկա, ոստիկանությունը դեպքի վայրում ձերբակալել է երկու տղամարդկանց:

Խմբակային գողության հետաքննությունը ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով և 3-րդ մասի «ա» ենթակետով», – նշված է ՆԳՆ-ի հայտարարության մեջ: