Զուգդիդիի շրջանի ընտրական հանձնաժողովում հայտարարում են, որ տեղամասային հանձնաժողովներն աշխատում են ոչ լիարժեք կազմով
Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հետ կապված, Զուգդիդիի 67-րդ ընտրատարածքում բոլոր 107 ընտրատեղամասերը բացվել են ժամանակին: Սակայն տեղամասային հանձնաժողովներից դուրս են հրավիրվել «Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» հանձնաժողովի անդամները: Որոշ դեպքերում տեղամասային հանձնաժողովների անդամների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, որի պատճառով, հանձնաժողովներն աշխատում են ոչ լիարժեք կազմով: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին է հայտնել Զուգդիդիի 67-րդ ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Միրանդա Մեսխին:
«Որոշ ընտրատեղամասերում կորոնավիրուսի հետ կապված, հանձնաժողովներում աշխատում է 7-8 մարդ, նրանցից մի քանիսի դեպքում ախտորոշվել է կորոնավիրուս: Ինչ վերաբերում է ընդդիմադիր կուսակցություններին, «Ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանից» դիտորդները և հանձնաժողովի անդամները պաշտոնապես դուրս են հրավիրվել, դա նշանակում է, որ նրանք ներկա չեն գտնվի քվեարկության գործընթացին: Բոլոր ընտրատեղամասերում պաշտպանված է ընտրողների անվտանգությունը: Յուրաքանչյուրի ձայնը պետք է պաշտպանել և երկրորդ փուլի նկատմամբ չպետք է լինի անտարբերություն»,- հայտարարել է Միրանդա Մեսխին: